Թողարկվել է iTetr Armenian Keyboard հավելվածի թարմացումը
FunCraft-ի աշխատակազմը տեղեկացնում է, որ թողարկվել է iTetr Armenian Keyboard հավելվածի թարմացումը: Ովքեր գնել էին հավելվածի նախորդ թողարկումները կարող են անվճար այն թարմացնել AppStore հավելվածների շուկայում: iTetr 1.7-ը թույլ է տալիս iPhone, iPad և iPod Touch սարքերի վրա օգտագործել հայերեն ստեղնաշար: Նոր թողարկումը անդրադարձել է օգտատերերի առաջարկների մեծ մասին, ինչպես նաև թույլ է տալիս հավաքած տեքստը անմիջապես տեղադրել FaceBook սոցիալական ցանցում:
Հավելվածում օգտագործվում է Phonetic դասավորվածությունը. այն պարունակում է բոլոր անհրաժեշտ նշանները, ունի գրառումը էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն, լեզվի փոփոխման, գրառումները պահպանելու և այլ հնարավորություններ:
Հավելվածի հեղինակ ամերիկյան FunCraft ընկերությունը աշխատում է նաև նոր հայալեզու նախագծի վրա, որը շուկայում կհայտնվի 2012 առաջին եռամսյակում:
Հավելվածը iTunes AppStore-ում գտնելու համար պարզապես պետք է որոնել iTetr կամ սեղմել այստեղ http://itunes.apple.com/us/app/itetr-armenian-keyboard/id433875228?mt=8:










