Microsoft-ը կթողարկի համակարգիչ՝ աղքատ ընտանիքների համար

10:35 • 11.11.11

Microsoft-ը ցանկանում է իր ուժերը փորձել մատչելի համակարգիչների շուկայում: 2012-ին ընկերությունը կթողարկի համակարգիչներ, որոնք նախատեսված կլինեն ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Դրանք կարժենան ոչ ավել, քան 250 դոլար:

Սա կիրականացվի Connect to Compete նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է ԱՄՆ-ի աղքատ ընտանիքներին ապահովել համակարգիչներով և ինտերնետով:

Business Insider-ը գրում է, որ Microsoft-ը վաճառքի կհանի բոլորովին նոր համակարգիչներ, ընդ որում՝ օգտագործողները ստիպված չեն լինի վճարել Windows օպերացիոն համակարգի ու Microsoft Office-ի դիմաց: Թե ինչ տեխնիկական տվյալներ կունենան համակարգիչները, չի հաղորդվում:

 

PCNews.am

Microsoft-ը կթողարկի համակարգիչ՝ աղքատ ընտանիքների համար