Նուռը կանխում է մաշկի ծերացումը

18:44 • 11.11.11

Նուռն օգնում է կանխել սրտի հիվանդությունները, նվազեցնել սթրեսի մակարդակը և նույնիսկ բարելավել սեռական կյանքի որակը: Իսկ վերջերս էլ գիտնականները հայտարարեցին, որ նուռը համարվում է երիտասարդության աղբյուր: Պարզվում է` նռան ամենօրյա օգտագործումը դադաղեցնում է ԴՆԹ-ի ծերացման գործընթացը: Այս մասին հյատնում է The Daily Mail պարբերականը:

Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել 60 կամավորներին ուսումնասիրելու արդյունքում: Նրանք մեկ ամիս շարունակ ընդունել են նռան հյութ: Ընդ որում, գիտնականները հետևել են օրգանիզմում քիմիական միացությունների ակտիվությանը նաև մեկ այլ խմբի մոտ, ովքեր նռան հյութ չեն ընդունել:

Այսպես, նրանք նկատել են, որ նռան հյութ ընդունողների մոտ զգալիորեն նվազել է 8-Oxo-DG մարկերի խտությունը, որոնք կապվում են բջջային այնպիսի վնասվածքների հետ, որոնք կարող են խախտել գլխուղեղի, մկանների, լյարդի, երիկամների աշխատանքը և հանգեցնել մաշկի ծերացման:

Հայտնի է նաև, որ նուռը հարուստ է А, С, Е, վիտամիններով, երկաթով և անտիօքսիդանտով, որը չեզոքացնում է ազատ ռադիկալների աշխատանքը:
 

Նուռը կանխում է մաշկի ծերացումը