Շվեյցարիայում խնամախոս ԴՆԹ է հայտնվել
Շվեյցարական GenePartner ընկերությունը մշակել է մի մեթոդ, որով հնարավոր է զուգընկեր ընտրել ԴՆԹ-ի վերլուծության հիման վրա: Համապատասխան թեսթերն արդեն վաճառքի են հանվել համացանցում:
Զուգընկերները, որ ցանկանում են ստուգել իրենց գենետիկ համատեղելիությունը, այտի ներսի կողմից քսուք վերցնելու համար սարքերի հավաքածու են պատվիրում:
Նմուշները ուղարկվում են GenePartner ընկերություն, որը հետազոտության արդյունքները տեղադրում է փակ կայքում, իսկ պատվիրատուներին տրամադրում է իրենց անձնական էջի գաղտնաբառը:
Հետազոտության ընթացքում նախևառաջ ստուգվում է զույգի լեյկոցիտար հակագեների համատեղելիությունը: Հավելյալ հետազոտությունն ընտրվում է անհատական մոտեցմամբ և կարող է ներառել ցանկացած ԴՆԹ հետազոտություն: Օրինակ` նեյրոմեդիատորների նյութափոխանակության համար պատասխանատու ֆերմենտային տարբերակների համապատասխանելիության թեսթը:
Այսպիսով, թեսթի արդյունքում որոշվում է զույգերի գենետիկ համատեղելիությունը:
MIGnews-ը նշում է, որ GenePartner-ը համագործակցում է միջազգային մի շարք ծանոթության կայքերի հետ` ինչպիսին է, օրինակ, Sense2love և Eventful Dating: Հետազոտության արժեքը 249 դոլար է:










