iOS-ի թարմացումը չլուծեց iPhone-ի մարտկոցի խնդիրը
Թեև Apple-ը թողարկեց iOS 5.0.1 տարբերակը, այն չլուծեց iPhone 4S-ի մարտկոցի խնդիրը, որը չափից դուրս արագ է սպառվում: Հաղորդում է 9to5mac-ը:
Շատ օգտագործողներ շարունակում են բողոքել Apple-ի տեխնիկական աջակցության կայքում: Մարտկոցի խնդրի մասին կայքում արդեն 4,2 հազ. հաղորդագրություն կա: Ընդ որում՝ այս խնդրի առաջ են կանգնել ոչ միայն iPhone 4S, այլև ավելի հին մոդելներ օգտագործողները, ովքեր իրենց սմարթֆոնում տեղադրել են iOS 5 օպերացիոն համակարգը: Այս մասին հաղորդում է pcnews.am-ը:
Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր, որ խնդիրը ծրագրային ապահովման մեջ է, որի սխալների պատճառով սմարթֆոնն ավելի շատ էներգիա է ծախսում, քան անհրաժեշտ է:
iOS 5.0.1-ը առաջին թարմացումն է, որը հնարավոր է տեղադրել iPhone-ում wi-fi կապի միջոցով ու առանց iTunes ծրագրի:










