Apple-ը նախազգուշացնում է` iPod Nano նվագարկիչները վտանգավոր են առողջության համար

11:43 • 14.11.11

Apple ընկերությունը նախազգուշացրել է առաջին սերնդի iPod Nano նվագարկիչներ օգտագործողներին, որ դրանք կարող են վտանգավոր լինել առողջության համար: Այս մասին գրում է rbc.ru-ն:

Apple-ի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ առկա է մարտկոցի գերտաքացման հնարավորություն, ինչը վտանգավոր է:
Օգտատերերին խորհուրդ է տրվում դադարեցնել դրանց օգտագործումը և ընկերության միջոցով փոխարինել այն:

Apple-ն ընդգծում է, որ խոսքը վերաբերում է այն նվագարկիչներին, որոնք վաճառվել են 2005 թ. սեպտեմբեր-2006 թ. դեկտեմբեր ամիսներին:

Apple-ը նախազգուշացնում է` iPod Nano նվագարկիչները վտանգավոր են առողջության համար