Թայվանում լույս է տեսել «կենդանի» թերթ (տեսանյութ)

16:06 • 14.11.11

United Daily News-ը թողարկել է այնպիսի թերթ, որը թույլ է տալիս ոչ միայն կարդալ թղթի վրա տպված նյութը, այլև բջջային հեռախոսի տեսախցիկը պահելով նյութի նկարի վրա՝ դիտել տվյալ թեմայով տեսահոլովակը: Տեխնոլոգիան մշակվել է Aurasma բրիտանական ընկերության կողմից, որը մի քանի ամիս առաջ գնել է HP ընկերությունը:

Wired UK-ը գրում է, որ նոր տեխնոլոգիան թույլ է տալիս նոր ինֆորմացիա ավելացնել արդեն գոյություն ունեցող օբյեկտների վրա: Համակարգն աշխատում է միայն Android կամ iOS համակարգերով:

Նախագծի ղեկավար Մարտին Քինգի խոսքով՝ United Daily News-ի պատվերով մշակվել է հավելված, որը ճանաչում է տեսքստում տեղադրված նկարներն ու տեսախցիկը մոտեցնելու դեպքում ցուցադրում համապատասխան տեսանյութը: Այս մասին տեղեկանում ենք pcnews.am-ից։