Հավելված, որը զգուշացնում է հնարավոր ավտովթարի մասին (ֆոտո, տեսանյութ)
Android Market-ում հայտնվել է նոր հավելված, որն օգնում է վարորդին խուսափել վթարներից: Այն օգտագործում է հեռախոսի տեսախցիկն ու GPS-ը և հաշվում երկու մեքենաների միջև անվտանգ հեռավորությունը: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Երբ մեքենաները թույլատրելիից ավելի են մոտենում իրար, iOnRoad-ը (անգլ.՝ ես ճանապարհին եմ) ձայնային ազդանշանով զգուշացնում է հնարավոր վթարի մասին: Ընդ որում՝ անվտանգ հեռավորության չափը փոխվում է՝ կախված մեքենայի արագությունից:
iOnRoad-ը հասանելի է միայն Android-սարքերի համար և առայժմ անվճար է:











