Կառուցվել է ջրի մակարդակից ցածր կամուրջ

18:01 • 15.11.11

Նիդերլանդներում` Fort De Roovere հուշարձանի տարածքում, կառուցել են բացառիկ մի կամուրջ, որը ջրի մակարդակից ցածր է: Այն կոչվել է Մովսես մարգարեի պատվին, ում առջև, բիբլիական առասպելի համաձայն, բացվեց Կարմիր ծովը: Այս մասին հայտնում է Մեմբրանա կայքը:

Ճարտարապետների առջև դժվար առաջադրանք էր դրվել. կամուրջը պետք է այնպես կառուցվեր, որ տեսանելի չլիներ: Այն նախագծել են հոլանդական Ro&Ad Architecten գրասենյակի ճարտարապետները:

Ro&Ad-ի նախագիծը ուշադրության է արժանի ոչ միայն օրիգինալ մտահղացման համար, այլև` նորարարական նյութի, որն օգտագործվել է շինարարության ժամանակ: Կամուրջը կառուցելու համար օգտագործվել է ասոուա`ձևափոխված փայտ, որը մի շարք մշակումների միջով է անցել, ինչի արդյունքում էլ կծառայի երկար տարիներ (մոտ 50 տարի):

Մովսեսի կամուրջը ճանաչվել է 2011 թ. լավագույն կառույցը: Բացի դրանից, նախագծի հեղինակներն ընդգրկվել են Dutch Design Awards 2011 մրցույթի եզրափակիչ փուլում. ժյուրին այդ մտահղացումը կատարյալ է համարել:

Կառուցվել է ջրի մակարդակից ցածր կամուրջ