Բժիշկներն ու փաստաբաններն ամենաշատն են չարաշահում ալկոհոլը

20:09 • 15.11.11

Մեծ Բրիտանիայում գնալով աճում է այն բժիշկների, ատամնաբույժների, անասնաբույժների և փաստաբանների թիվը, ովքեր չարաշահում են ալկոհոլը: Սակայն մասնագետների կարծիքով` ալկոհոլիզմի այդ տեսակը տարբերվում է սովորականից: Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը:

Հայտնի է նաև, որ պրոֆեսիոնալները բուժման նպատակով մեկնում են արտասահմանյան վերականգնողական կենտրոններ` հայրենիքում իրենց հեղինակությունն անբիծ պահելու համար:

Թայլանդի նարկոլոգիական կլինիկայի տնօրենի խոսքով`բուժման նպատակով 2 անգամ շատ դիմում են հենց այդ մասնագիտությունների տեր անձինք:

Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալով`յուրաքանչյուր 15-րդ բժիշկը իր կյանքի որոշակի պահի կախվածության մեջ է ընկնում, դրան գումարած` բժիշկների մոտ 3 անգամ հաճախ է զարգանում լյարդի ցիռոզ: Իսկ ինչ վերաբերում է փաստաբաններին, ապա հարբեցող է դառնում նրանց 24 տոկոսը:

Բժիշկներն ու փաստաբաններն ամենաշատն են չարաշահում ալկոհոլը