Ցանցում են հայտնվել Google Music Store-ի նկարները

14:10 • 15.11.11

Google ընկերությունը նոյեմբերի 16-ին կհանդիպի լրագրողների հետ, որի ընթացքում ամենայն հավանականությամբ կներկայացնի իր նոր ծառայությունը՝ Google Music Store երաժշտական խանութը: Սրա մասին են վկայում ցանցում հայտնված սքրինշոթները, որոնցից դատելով կարելի է ասել, որ Google Music Store-ն արդեն պատրաստ է ու կլինի Android Market-ի մի մաս:

Օնլայն խանութը դեռևս չի գործում, սակայն ակնհայտ է, որ այն թույլ կտա գնել ու բեռնել երաժշտություն, բացի այդ՝ ծառայությունն օգտագործողին խորհուրդ կտա նրա «ճաշակին համապատասխան» երգեր, հաղորդում է ubergizmo.com-ը:

Սքրինշոթներից երևում է նաև, որ ամեն օր խանութում կհայտնվի մեկ անվճար երգ:

PCnews.am

Ցանցում են հայտնվել Google Music Store-ի նկարները