Intel-ը թողարկել է համակարգչային ամենաարագ պրոցեսորը

13:34 • 15.11.11

Intel ընկերությունն ստեղծել է անձնական համակարգիչների համար նախատեսված ամենաարագ պրոցեսորը՝ Core i7-3960X Extreme Edition: Վեց միջուկ ունեցող չիպը, որը պատրաստված է 32 նանոմետրային տեխնոլոգիայով, աշխատում է 3,3 ԳՀց հաճախությամբ:

Պրոցեսորն ունի 15 մբ քեշ-հիշողություն և նախատեսված է հզոր տեխնիակական տվյալներ պահանջող խաղերի համար: Հաղորդում է PCWorld-ը:

Intel-ի մասնագետները հավաստիացնում են, որ նոր պրոցեսորը 52%-ով ավելի արագ է աշխատում, քան նախորդ Core i7-2600K մոդելը:

Core i7-990X Extreme Edition-ը կփոխարինի The Core i7-3960X-ը, որը մինչ այժմ համարվում էր Westmere-ի հիմքով նախագծված ամենաարագ պրոցեսորը: Extreme Edition-ը կարժենա 990 դոլար՝ 1000 օրինակ պատվիրելու դեպքում:
 

PCNews.am

Intel-ը թողարկել է համակարգչային ամենաարագ պրոցեսորը