Սոցիալական ցանց ֆերմերների համար. օգտատերերը կփոխանակվեն կովերի նկարներով

15:50 • 15.11.11

Արգենտինայում ստեղծվել է նոր սոցիալական ցանց` հատուկ նախատեսված այն մարդկանց համար, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, իրենց բարեկամների և ընկերների լուսանկարների ներբեռնման փոխարեն, նոր սոցիալական ցանցի օգտատերերը կփոխանակվեն կովերի, սոյայի դաշտերի և նոր մոդելի տրակտորների լուսանկարներով և կսեղմեն like կոճակն այն դեպքերում, եթե նկարը նրանց դուր գա:

SojaBook սոցիալական ցանցի հիմնադիրը`մասնագիտությամբ իրավաբան Մարիանո Տորուբիանոն, ասել է, որ պատրաստվում է համախմբել բոլոր ֆերմերներին:

«Ես ապշած էի, երբ տեսա մի ֆերմերի, ով նստած էր տրակտորի մեջ նեթբուքով և iPod-ով: Դաշտում աշխատելու ընթացքում նա միացած էր սոցիալական ցանցին և ինտերնետից ներբեռնած երաժշտություն էր լսում»,- ասել է Մարիանոն:

Sojabook-ը դեռ հազար օգտատեր ունի, բայց հիմնադիրը հույս ունի, որ նրանց թիվը կհասնի 10 հազարի:

Սոցիալական ցանց ֆերմերների համար. օգտատերերը կփոխանակվեն կովերի նկարներով