Նոր սմարթֆոն՝ QWERTY-ստեղնաշարով
RIM կանադական ընկերությունն այսօր ներկայացրել է BlackBerry Bold 9790 սմարթֆոնը, որի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի վերջին:
Սարքն աշխատում է BlackBerry OS 7 օպերացիոն համակարգով, որն ունի կատարելագործված դիտարկիչ, ավելի բարձր աշխատունակություն, ապահովում է BlackBerry Balance ծառայությունը, որը թույլ է տալիս բաժանել անձնական տվյալներն աշխատանքայինից:
BlackBerry Bold 9790-ն ունի QWERTY-ստեղնաշար, 2,4 դյույմանոց և 480×360 կետայնությամբ սենսորային էկրան: Սմարթֆոնի տեսախցիկը 5 մպ է և թույլ է տալիս նկարել 640×480 թույլատրությամբ VGA ֆորմատի հոլովակներ:
Սարքն ունի 1ԳՀց պրոցեսոր, 768 Մբ օպերատիվ և 8 Գբ ներքին հիշողություն, Bluetooth, Wi-Fi, GPS մոդուլներ և NFC: Սմարթֆոնի չափսերն են՝ 108×59×11,3մմ, իսկ քաշը՝ 109գ:
Սարքն աշխատում է UMTS 2100/1700/900 ՄՀց կամ 2100/1900/850/800 ՄՀց, ինչպես նաև GSM/GPRS/EDGE 850/900/1800/1900 ցանցերում: Rim-ի պաշտոնական կայքում նշվում է, որ BlackBerry Bold 9790-ը կարժենա մոտ 515 դոլար:










