Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս

11:47 • 16.11.11

Նոյեմբերի 22-24-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների կոնֆերանս «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայությունները, տվյալների շտեմարանները և վիրտուալ աստղադիտարանները: Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակում, ինչպես արդեն հայտարարվել էր: Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Տաջիկստանի 50 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև եվրոպացի, ռուս և հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ: Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի և հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաև գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան: Կոնֆերանսի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ռուսերենը: Այն ֆինանսավորվում է ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կողմից:

Կոնֆերանսի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 09:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում:
 

Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս