Ստեղծվել է կայք` ամուսնալուծված ծնողների համար

18:51 • 16.11.11

Բելգիացի ամուսնալուծված մի հայր ստեղծել է Եվրոպայում միակ ինտերակտիվ կայքը, որի նպատակն է մեղմել ամուսնալուծվածների միջև առկա լարվածությունը՝ կապված երեխայի խնամակալության, կամ աշխատանքի բաժանման հետ: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:

«Բաժանված ծնողների հաղորդակցությունը շատ հաճախ բարդություններ է առաջացնում: Երեխայի հետ կապված հարցերը միշտ էլ անիմաստ վեճերի առիթ են դառնում»,- բացատրել է 2houses.com կայքի հիմնադիր Գիյ Ռուիդանը:
«Բաժանվելուց հետո ինտերնետում այնպիսիս կայքեր էի փնտրում, որոնք կօգնեին ինձ և նախկին կնոջս առանց վեճերի լուծել մեր որդու հետ կապված բոլոր կենցաղային խնդիրները»,- ասել է 35-ամյա տղամարդը:

Կայքի նպատակն է` բաժանված ծնողների համար ստեղծել չեզոք և օգտագործման համար հեշտ համակարգ, որը նրանց թույլ կտա կազմել երեխաների խնամքի համար օրացույց, որոշել, թե ով որքան կծախսի և կենցաղային բնույթի այլ հարցեր:
Երեխաները նույնպես կարող են օգտվել այդ կայքից, մասնավորապես, նրանք կարող են տեսնել, թե իրենց խնամքի համար ինչ գրաֆիկ է սահմանված:

Մինչև 2012 թ. փետրվար ամիսը կայքում գրանցվելն անվճար է, հետո այն կդառնա վճարովի`ամսական 6 եվրո:
10 օրում կայքում գրանցվել է 700 օգտատեր, որոնց մի մասը բնակվում է ԱՄՆ-ում և Ճապոնիայում:

Ստեղծվել է կայք` ամուսնալուծված ծնողների համար