iPhone 5-ը գոյություն ունի, սակայն այն չի արտադրվել

12:01 • 16.11.11

Apple ընկերությունը պատրաստել է բոլորովին նոր iPhone, որի թողարկումը հետաձգվել է iPhone 4S-ի ներկայացումից մի քանի ամիս առաջ: Հաղորդում է Business Insider-ը՝ հղում անելով հավաստի աղբյուրին, որը հնարավորություն է ունեցել տեսնել նոր iPhone-ի նախատիպն ամիսներ առաջ:

Պարբերականի փոխանցմամբ՝ նոր սմարթֆոնն ունի 4 դյույմանոց էկրան (ներկայիս մոդելների էկրանը 3,5 դյույմ է): Ետնամասը պատրաստված է այլումինից այնպես, ինչպես iPad 2 պլանշետինն է:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Apple-ը նախատեսել է թողարկել տարբեր գույներով մետաղական iPhone-ներ, այդ իսկ նպատակով պատրաստվել է օգտագործել մետաղ ներկելու տեխնոլոգիան:

Ենթադրվում է, որ նոր iPhone-ը կունենա ավելի որակյալ էկրան, իսկ ինչ վերաբերում է Home կոճակին, ապա այդ հատվածում սենսորային կոճակներ են: Սարքի նախատիպն ունի 10 մպ տեսախցիկ (iPhone 4S-ում այն 8 մպ է):

Նշենք, որ Apple-ը, ինչպես նաև այլ ընկերությունների մեծամասնությունը, միաժամանակ մշակում է տարբեր սերունդների արտադրանքներ, ինչն էլ կարող է բացատրել iPhone 5-ի նախատիպի գոյությունը:

PCNews.am

 

iPhone 5-ը գոյություն ունի, սակայն այն չի արտադրվել