NASA-ն տիեզերագնացների դպրոցում ընդունելություն է հայտարարել
«Դուք երազում էինք տիեզերք թռչել: Այժմ դուք ունեք այդ հնարավորությունը: Այսօրվանից բոլոր ցանկացողները կարող են USAJobs.gov կայքում հայտ լրացնել և դառնալ առաջին տիեզերագնացները, ովքեր տիեզերք կբարձրանան նոր սերնդի տիեզերանավերով», - նշվում է ամերիկյան տիեզերական գրատեսչության կայքում:
Թեկնածուները պետք է ունենան բարձրագույն կրթություն ճարտարագիտության, մաթեմատիկային կամ գիտական այլ ճյուղում և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
NASA-ն հայտարարությունները կընդունի մինչև 2012 թ. հունվարի 27-ը: Սպասվում է, որ արդեն 2013 թ. ամառվանից դպրոց ընդունվածները կսկսեն պարապմունքները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ազգային հետազոտական խորհրդի հանձնաժողովը, որը տիեզերքի և գիտության հարցերով խորհրդատվություն է տրամադրում ամերիկյան իշխանությանը, հանգել է այն եզրակացության, որ NASA-ն տիեզերագնացների խիստ պահանջարկ ունի:










