Ռոբոտ-այգեպանները կփոխարինեն մարդկանց (տեսանյութ)
Harvest Automation ընկերությունն զբաղվում է այնպիսի ռոբոտների արտադրությամբ, որոնք ունակ են օգնել մարդկանց տարբեր կենցաղային հարցերում:
Վերջերս ներկայացված ռոբոտը կարողանում է տեղափոխել ծաղկամանները ու դասավորել դրանք այնպես, որ հնարավորինս մեծ տարածք ազատվի: Այս սարքերը բավական թանկ արժեն՝ 25-50 հազ. դոլար: Հաղորդում է pcnews-ը:
Harvest Automation-ը պատրաստվում է նաև ստեղծել այլ ռոբոտներ, որոնք կօգնեն մարդկանց պահեստում, շինարարությունում և գործարաններում:










