Skype-ի օգտատերերը կկարողանան տեսազանգեր կատարել Facebook-ի իրենց ընկերներին

22:44 • 17.11.11

Skype-ը մշակել է նոր ֆունկցիա, որը թույլ կտա Mac OS և Windows կիրառող իր օգտատերերին տեսազանգ կատարել Facebook-ի իրենց ընկերներին անմիջապես Skype-ից: Այս մասին հաղորդում է РИА Новости -ն:

Facebook-ի ընկերներին զանգի համար Skype-ի օգտատերը պետք է համակցի երկու էջերը: Զանգից բացի հնարավոր կլինի կարդալ ընկերների կարգավիճակի վերաբերյալ թարմացումներն ու հաղորդագրություններ ուղարկել:


Փորձագետները դա անվանում են գլոբալ կայքի մեջ «սուզվել», քանի որ Facebook սոցիալական կայքը ունի ավելի քան 800 միլիոն օգտատեր, իսկ Skype-ը` 170 միլիոն:

«Մեր նպատակն է օգտատերի թիվը մեկ միլիարդի հասցնել, իսկ այս նորույթների օգնությամբ դա ավելի դյուրին կլինի»,- ասել է Skype-ի ներկայացուցիչ Ջոնաթան Ռոզենբերգը:
 

Skype-ի օգտատերերը կկարողանան տեսազանգեր կատարել Facebook-ի իրենց ընկերներին