Գիտնականները ստեղծել են չիպ, որն աշխատում է, ինչպես մարդու ուղեղը

10:16 • 17.11.11

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են մի պրոցեսոր, որը կրկնօրինակում է մարդու ուղեղի նյարդային բջիջների ֆունկցիաները: Այն կարողանում է ստանալ նոր գիտելիքներ ու հիշել դրանք:

Չիպի վրա տեղադրված են 400 տրանզիստորներ, որոնք կարողանում են ապահովել ինֆորմացիայի փոխանցումը մի նեյրոնից մյուսը: Մարդու ուղեղում կա ընդհանուր առմամբ 100 մլրդ նյարդային բջիջ, որոնք բոլորն էլ իրար հետ կապված են:

MITnews-ը գրում է, որ գիտնականների այս մշակումը կօգնի նյարդակենսաբաններին ավելին իմանալ ուղեղի աշխատանքի մասին: Նաև այսպիսի պրոցեսորները թույլ կտան ստեղծել ավելի հզոր համակարգիչներ:

Նշենք, որ IBM-ի ինժեներները նույնպես ստեղծել են նման «կենսաբանական» չիպ, որը թույլ է տալիս կատարել շատ բարդ տեսակի հաշվումներ, օրինակ՝ ամենայն ճշգրտությամբ շուկայի վերլուծություն անել, կանխատեսել երկրաշարժները, ցունամիները և այլն:

PCNews.am

 

Գիտնականները ստեղծել են չիպ, որն աշխատում է, ինչպես մարդու ուղեղը