HTC Zeta. քառամիջուկ սմարթֆոն՝ 2,5 ԳՀց պրոցեսորով

17:05 • 17.11.11

HTC ընկերությունը, որը վերջերս ներկայացրեց քառամիջուկ HTC Edge սմարթֆոնը՝ 4,7 դյույմանոց HD-էկրանով, շուտով կթողարկի ևս մեկ հզոր սարք: Հաղորդում է Engadget-ը:

Խոսքը HTC Zeta-ի մասին է, որն ունի քառամիջուկ Qualcomm Snapdragon APQ8064 պրոցեսոր (2,5ԳՀց հաճախություն): Նշենք, որ սա առավելագույն հաճախությունն է, սակայն այն կարող է նվազեցվել մարտկոցի էներգիան խնայելու համար:

Zeta-ի թողարկման ամսաթվի ու գնի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ սարքը կաշխատի Google Android 4.0 Ice Cream Sandwich համակարգով:

Սարքն ունի 4,5 դյույմանոց էկրան, 1 գբ օպերատիվ ու 32 գբ ֆլեշ-հիշողություն: Սմարթֆոնի տեսախցիկը 8 մպ է՝ երկակի LED-լուսարձակմամբ: Zeta-ի չափսերն են 109,8х60,9х9,8 մմ, քաշը՝ 146գ:

PCnews.am

HTC Zeta. քառամիջուկ սմարթֆոն՝ 2,5 ԳՀց պրոցեսորով