Եվրոպական 8 երկրում հայտաբերվել է ռադիոակտիվ յոդ. պատճառը Հունգարիան է

20:32 • 17.11.11

Վերջին օրերին փորձագետները եվրոպական երկրների մթնոլորտում բարձր, բայց առողջությանը վտանգ չներկայացնող ռադիոակտիվ յոդ-131-ի պարունակություն են նկատել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ՄԱԳԱՏԷ-ն հայտնում է, որ ռադիոակտիվ նյութի արտահոսքը տեղի է ունեցել Հունգարիայում գտնվող մի հետազոտական ինստիտուտից:

Առաջին անգամ ռադիոակտիվ յոդի հետքերի մասին ահազանգել են Չեխիայում, սակայն այդ ժամանակ արտահոսքի պատճառը հայտնի չէր:

«Չեխիայի, Ավստրալիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի իշխանությունները վերջին օրերին շարունակում են մթնոլորտում հայտնաբերել յոդ-131-ի ցածր մակարդակ»,- հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն՝ վստահեցնելով, սակայն, որ այն կյանքի համար վտանգավոր չէ:

«Դա հավանաբար Բուդապեշտի իզոտոպների համալսարանի արտանետումներն են: Այդ համալսարանը արտադրում է ռադիոիզոտոպներ բժշկական, գիտական և արդյունաբերական ոլորտների համար»,- նշում է ՄԱԳԱՏԷ-ն:

Յոդ-131-ը կարող է քաղցկեղի պատճառ հանդիսանալ մեծ չափաբաժնի պարագայում: Նյութի չեզոքացումը տևում է մոտ 8 օր:


 

Եվրոպական 8 երկրում հայտաբերվել է ռադիոակտիվ յոդ. պատճառը Հունգարիան է