Ջոբսը ցանկանում էր ստեղծել սեփական բջջային ցանց՝ հատուկ iPhone-ների համար

12:36 • 17.11.11

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը դեռևս առաջին սերնդի iPhone-ը մշակելու ընթացքում ցանկանում էր հրաժարվել բջջային օպերատորների ծառայություններից ու ստեղծել սեփական ցանցը Wi-Fi տեխնոլոգիայի հիման վրա: Հաղորդում է Computerworld-ը՝ հղում անելով հեռահաղորդակցության հայտնի մասնագետ Ջոն Սթենթոնին:

Սակայն 2007թ. Ջոբսը հրաժարվեց այդ գաղափարից, և ամռանը շուկա դուրս եկավ առաջին iPhone-ը:

Սեփական անլար կապը թույլ կտար Apple-ին ամբողջությամբ կառավարել ցանցը: Apple-ի ներկայիս սարքերը թույլ են տալիս օգտագործողներին առանց բջջային կապի շփվել միմյանց հետ, եթե կա Wi-Fi կապ: FaceTime ծրագրի միջոցով կարելի է վիդեոչաթ անել, իսկ iMessage-ով՝ տեքստային հաղորդագրություններ ուղարկել: iMessage ծառայությունն ապահովում է մեկ ամիս առաջ ներկայացված iOS 5 օպերացիոն համակարգը՝ նախատեսված iPhone սմարթֆոնի ու iPad պլանշետի համար:

 

PCNews.am

Ջոբսը ցանկանում էր ստեղծել սեփական բջջային ցանց՝ հատուկ iPhone-ների համար