Հայաստանում առաջին «կենդանի թերթը» Գյումրիում է (տեսանյութ)
Գյումրի քաղաքում լույս տեսնող «Գյումրի» պարբերականը նորարական լուծում է գտել իր վերջին համարի համար:
«Գյումրի» պարբերականի առաջին էջի հոդվածը ենթադրում է նաև համապատասխան տեսանյութի դիտում: Սակայն քանի որ թերթում հնարավոր չէ տեսանյութ դիտել, թերթի խմբագրությունը դիմել է նորարական QR կոդի օգնությանը: «Արդեն արտառոց չէ, երբ առաստաղը փլվում է գլխիդ» վերնագրված հոդվածի տակ դրված է համապատասխան տեսանյութի QR կոդը, որը թույլ է տալիս սմարթֆոնի առկայության դեպքում համապատասխան հղումով Youtube-ում դիտել տեսանյութը:










