ԱՄՆ-ն նոր հիպերձայնային հրթիռ է փորձարկել (տեսանյութ)

21:07 • 18.11.11

Պենտագոնը հաջողությամբ է անցկացրել հինգ անգամ ձայնի արագությունը գերազանցող` ղեկավարվող հրթիռի փորձարկումները: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մելինդա Մորգանը:

Հրթիռը, որն արձակվել է Հավայան կղզիներից, կես ժամից պակաս ժամանակահատվածում անցել է 3700 կմ և հաջողությամբ խոցել է թիրախը:

Նոր «առաջադեմ հիպերձայնային զենք» Advanced Hypersonic Weapon (AHW) կոչված հրթիռի ճշգրիտ արագությունը Պենտագոնը հրաժարվում է բացահայտել, սակայն հայտնի է, որ AHW-ը, ի տարբերություն բալիստիկ հրթիռների, կարողանում է օդում մանյովրել: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:

AHW-ն ԱՄՆ ռազմական ծրագրի բաղկացուցիչն է, որը հնարավորություն կտա մեկ ժամում խոցել աշխարհի ցանկացած կետում գտնվող թիրախը:

ԱՄՆ-ն նոր հիպերձայնային հրթիռ է փորձարկել (տեսանյութ)