Հայտարարվել է Ֆեյսբուքից ընկերներ ջնջելու օր (տեսանյութ)

17:00 • 18.11.11

ABC հեռուստաընկերության հաղորդավար Ջիմմի Քիմելն հայտարարել է Ֆեյսբուք սոցցանցից անծանոթ ընկերներին ջնջելու օր: Այս միջոցառումն առաջին անգամ անցկացվել է մեկ տարի առաջ, որի ընթացքում միլիոնավոր օգտագործողների միացել են «ակցիային»: Հաղորդում է Mashable-ը:

«Ֆեյսբուքի օգտագործողների կեսից ավելին իրենց ընկերների շարքում են ներառել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մարդկանց, ում չեն էլ ճանաչում իրական կյանքում»,- ասել է Քիմելը:

Առաջին հերթին սա կապված է անձնական տվյալների անվտանգության հետ. հաղորդավարի կարծիքով՝ պետք չէ անծանոթ մարդկանց «ներս թողնել քո կյանք»: Իսկ երկրորդ հերթին ընկերներին «զտելը» թույլ կտա ավելի ուշադիր լինել իրական ընկերների նկատմամբ, քանի որ հազարավոր ընկերներ ունեցողները հաճախ չեն հասցնում լրահոսում տեսնել՝ ինչ են գրում կամ տարածում իրենց մտերիմները:

 

PCnews.am

Հայտարարվել է Ֆեյսբուքից ընկերներ ջնջելու օր (տեսանյութ)