Facebook-ի միջոցով այսուհետ կարող եք գումար փոխանցել ձեր ընկերներին

12:26 • 18.11.11

Facebook սոցիալական ցանցի օգտատերերն այսուհետ կարող են գումար փոխանցել իրենց ընկերներինPayPal վճարային համակարգի Send Money ծառայության միջոցով: Այս մասին տեղեկացնում է Mashable-ը:

Նոր ծառայությունը թույլ կտա գումար ուղարկել ընկերոջը կամ այն «դնել» էլեկտրոնային բացիկի մեջ: PayPal-ի կամ բանկային հաշվից փոխանցումներ կատարելու համար միջնորդավճար նախատեսված չէ: Փոխանցման համար անհրաժեշտ է մտնել համապատասխան հավելված, ընտրել ստացողին, նշել գումարը և մուտքագրել PayPal հաշվի գրանցման տվյալները:

Այս պահին PayPal-ով փոխանցումների ծավալը կազմում է ամսական մոտ 315 մլն դոլար:
 

Facebook-ի միջոցով այսուհետ կարող եք գումար փոխանցել ձեր ընկերներին