Գիտնականները պարզել են, թե Անտարկտիկայում ինչպես են լեռները ձևավորվել
Գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է պարզել, թե ինչպես է Ալպերի չափի լեռնաշղթան ձևավորվել Անտարկտիկայի հաստ սառույցների տակ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Nature ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները կարծիք են հայտնում, որ արևելյան Անտարկտիկայի կենտրոնական մասում գտնվող Գամբուրցևի լեռներն առաջին անգամ ձևավորվել են մեկ միլիարդ տարի առաջ:
Գիտնականները պնդում են, որ Գամբուրցևի լեռները մեկ անգամ էրոզիայի են ենթարկվել, սակայն երկրաբանական գործընթացների արդյունքում ձևավորվել են նորից:
Գամբուրցևի լեռները լեռները հայտնաբերվել են ԽՍՀՄ գիտնականների կողմից 1950-ական թվականներին:










