Երկար տարիներ բանտում անցկացրած քաղաքացին շոկի մեջ է ընկել տեխնոլոգիաների զարգացումից

10:28 • 18.11.11

Ամերիկացի Ռենդել Լի Չորչը, որը բանտում է 1983թ-ից, վերջերս ազատ է արձակվել: Շրջապատող աշխարհը շատ ավելի վախեցնող է եղել, քան բանտը, որտեղ նա անցկացրել է 29 տարի:

«Երբ այլ բանտարկյալներն ասում էին, որ մշակութային շոկ կապրեմ բանտից դուրս գալուց հետո, չէի հավատում, մտածում էի՝ նախանձում են,-պատմել է Չորչը Houston Chronicle-ին տված հարցազրույցում,-Երբ դուրս եկա, չէի իմանում ինչպես օգտագործել համակարգիչ կամ բջջային. էլ չեմ ասում ինտերնետի մասին: Ես ամաչում էի, որ չեմ կարողանում նույնիսկ ամենապարզ գործողություններ անել այդ սարքերով»:

Նախկին բանտարկյալը դժգոհում է նաև, որ գներն ամենուրեք անհամեմատ բարձրացել են, ապրանքները խանութներում վաճառվում են միայն շտրիխ-կոդերի միջոցով, վիդեոխաղերը գրեթե իրական են դարձել, իսկ մարդիկ անընդմեջ բջջային են օգտագործում:

Երբ Չորչին ենթարկեցին ազատազրկման, դեռ ոչ ոք չուներ բջջային հեռախոս: Չդիմանալով այս շոկին՝ նա մի դատարկ տուն է գտել, կրակի մատնել այն ու սպասել ոստիկանությանը: Այսպիսով նա երեք տարով կրկին ապահովագրել է իրեն «անհասկանալի» սարքերից:

 

PCNews.am

Երկար տարիներ բանտում անցկացրած քաղաքացին շոկի մեջ է ընկել տեխնոլոգիաների զարգացումից