ՎիվաՍել-ՄՏՍ-ը .am տիրույթում կտրամադրի դոմենային անունների հաշվեգրման ծառայություն

17:40 • 18.11.11

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շուտով .am տիրույթում կտրամադրի հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման ծառայություն:

Այժմ, երբ ինտերնետը դարձել է կապի հիմնական միջոցներից մեկը, անհատները և կազմակերպությունները` ներառյալ այն ընկերությունները, որոնց գործունեությունն ամենևին էլ կապված չէ էլեկտրոնային կոմերցիայի հետ, ձգտում են իրենց ներկայությունն ապահովել և ուրույն դիմագիծն ունենալ նաև համացանցում:

Լինելով զարգացումներին ընդառաջ գնացող նորարարական ընկերություն՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը շարունակում է Հայաստանի բնակչությանը մատուցել ամենապահանջված ծառայություններից հերթականը: Հանգուցային անվանումների (դոմենային անունների) հաշվեգրման նախաձեռնության նպատակը բազմատեսակ ծառայությունները մեկ վայրում առաջարկելն է:

Ծառայության սակագների և ընթացակարգերի մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն շուտով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը .am տիրույթում կտրամադրի դոմենային անունների հաշվեգրման ծառայություն