Ֆիզիկոսների նոր փորձը հերքում է Էյնշտեյնի տեսությունը. լույսի արագությունն ամենամեծը չէ (տեսանյութ)

01:19 • 19.11.11

Ալբերտ Էյնշտեյնը բացարձակ արագության իր հաշվարկներում սխալ էր. ըստ որոշ գիտնականների՝ դա կարող են հավաստել հետազոտությունների թարմ տվյալները։

Reuters գործակալության հաղորդմամբ` հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նեյտրինոյի ենթաատոմական մասնիկները կարող են լույսի արագությունից մի փոքր ավելի արագ շարժվել:

Շատ ֆիզիկոսներ թերահավատությամբ են արձագանքել սեպտեմբերին եվրոպացի գիտնականների կողմից ներկայացված հաշվարկներին: Նոր ապացույցները մարտահրավեր են 1905 թվականից մինչ այժմ գոյություն ունեցող, հարաբերականության տեսության վրա հիմնված գիտությանը:

Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը հայտնում է, որ վերջերս արված ավելի ճշգրիտ ուսումնասիրությունները որոշ չափով ապացուցել են սեպտեմբերին արված հետազոտության ճշմարտացիությունը:

Նշենք, որ փորձն իրականացվել է Գրան-Սասսո լաբորատորիայում, որտեղ ընդունել են շվեյցարական CERN-ից (720 կմ հեռավորությունից) ուղարկված նեյտրինոյի ենթաատոմական մասնիկները և չափումներ կատարել:
 

Ֆիզիկոսների նոր փորձը հերքում է Էյնշտեյնի տեսությունը. լույսի արագությունն ամենամեծը չէ (տեսանյութ)