Google-ի հիմնադիրը 500 հազար դոլար է նվիրել Վիքիփեդիային
Google ընկերության հիմնադիր Սերգեյ Բրինը 500 հազար դոլար նվիրատվություն է կատարել «Վիքիմեդիա» հիմնադրամին, որը ֆինանսավորում և զարգացնում է համացանցային հանրագիտարան Վիքիփեդիան: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Սերգեյ Բրինն իր կնոջ ` Աննա Վոյցիցկինի հետ միասին նվիրատվությունը կատարել են իրենց հիմնադրամից:
Վիքիփեդիան իր մասսայականությամբ համացանցում 5-րդ կայքն է և ամսեկան 450 միլիոն մարդու է սպասարկում` առանց գովազդի տեղադրման, կայքը գործարկվում է 95 աշխատակիցների կողմից:
Հիշեցնեմ, որ վերջերս Վիքիփեդիայի հիմնադիր Ջիմմի Ուեյլսը հայտարարել էր ծրագրի զարգացման համար ֆինանսական միջոցներ հայթայթելու հերթական ակցիայի մասին:










