Լևոն Արոնյանը գրանցվել է Twitter-ում

16:27 • 21.11.11

Հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանը բացել է իր անձնական էջը Twitter միկրոբլոգaյին համակարգում (http://twitter.com/#!/LevAronian): Նշենք, որ Twitter-ում որոշ ժամանակ առաջ բացվել է կեղծ մի էջ՝ http://twitter.com/#!/GMLevonAronian, որի օգտատերը հանդես է գալիս Արոնյանի անունից:

Գրոյսմայստերն իր առաջին գրառման մեջ նշել է, որ գրանցվել է միկրոբլոգային համակարգում «հիմնականում կեղծ էջի դեմ պայքարելու համար»: Նշենք, որ վերջինս արդեն ունի 165 հետևող և 3 գրառում, որոնցից առաջինն արվել է հոկտեմբերի 29-ին:

PCnews.am

Լևոն Արոնյանը գրանցվել է Twitter-ում