Մեկնարկել է Startup Weekend Yerevan-ի գրանցումը
Դեկտեմբերի 2-4-ը Երևանում կանցկացվի Startup Weekend միջոցառումը, որը հնարավորություն կտա ծրագրավորողներին, դիզայներներին, շուկայագետներին և պարզապես էնտուզիաստներին հավաքվել, քննարկել տարածել իրենց մտքերը, աշխատել թիմերով և արդյունքում ստեղծել ընկերություններ:
Միջոցառումն անցկացվում է ArmNet 2011-ի շրջանակներում: Գրանցվելու համար անհրաժեշտ է դիմում լրացնել (http://yerevan.startupweekend.org/tickets/) և վճարել $10 անդամավճար:
Նշենք, որ Startup Weekend-ն առաջին անգամ է անկացվում Հայաստանում: Նախաձեռնության նպատակն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման խթանումը Հայաստանում: Կազմակերպիչները հույս ունեն, որ «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի շնորհիվ Հայաստանի նորարարական ընկերությունների շարքին կմիանան նորաստեղծ ընկերություններ, ինչը գործուն ներդրում կլինի նորարարական տնտեսության կայացման և զարգացման գործում:










