Ինովացիոն համակարգը թույլ կտա իմանալ՝ դեպի ուր է գնում երկնքում թռչող ինքնաթիռը

16:25 • 21.11.11

WolframAlpha ծրագիրն այժմ կարողանում է պարզել՝ որ ուղղությամբ են թռչում ինքնաթիռները: Պետք է ընդամենն այցելել www.wolframalpha.com և որոնման տողում մուտքագրել «flights overhead»: Հաղորդում է WolframAlpha-ի պաշտոնական բլոգը:

Այնուհետև WolframAlpha-ն կցուդադրի մոտակա տարածքում թռչող ինքնաթիռների մասին տվյալներ, դրանց բարձրությունը, թռիչքի անկյունը, ժամանման երկիրը և այլ տվյալներ:

Ամբողջ ինֆորմացիան տրամադրվում է ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունն, այնպես որ կայքում առայժմ հնարավոր կլինի տեղեկանալ միայն ԱՄՆ-ի տարածքում թռչող ինքնաթիռների մասին: WolframAlpha-ի աշխատանքում օգտագործում են նաև Siri ձայնային օգնականը և Microsoft Bing որոնողական համակարգը :

PCnews.am

Ինովացիոն համակարգը թույլ կտա իմանալ՝ դեպի ուր է գնում երկնքում թռչող ինքնաթիռը