Աշխարհի ամենամեծ Apple Store-ը կբացվի կայարանում (տեսանյութ)

16:56 • 22.11.11

Այս շաբաթվա ընթացքում Նյու Յորքի Կենտրոնական կայարանում կբացվի Apple-ի խանութ, որը կլինի ամենամեծն աշխարհում: Օրական այս կայարանով անցնում է 750 հազ. մարդ, իսկ արձակուրդների ժամանակ՝ մոտ 1 միլիոն:

Ինչպես գրում է 9to5mac բլոգը, Apple-ի նոր խանութում կաշխատի ավելի քան 300 հոգի: Խանութի շինարարությունը սկսվել է մի քանի ամիս առաջ՝ օգոստոսի կեսին:

Այս Apple Store-ը թվով 358-րդն է աշխարհում: 2100 քմ տարածք զբաղեցնող առևտրի սրահի վարձակալությունը, ոչ պաշտոնական տվյալներով, տարեկան արժե 1 մլն դոլար:

 

PCnews.am

Աշխարհի ամենամեծ Apple Store-ը կբացվի կայարանում (տեսանյութ)