Facebook-ն ու HTC-ն սմարթֆո՞ն կթողարկեն

13:24 • 22.11.11

Facebook սոցցանցը HTC թայվանական ընկերության հետ համատեղ թողարկման է պատրաստում նոր սմարթֆոն, որը նախատեսված կլինի սոցցանցի սիրահարների համար: Սարքը կաշխատի Android-ի հատուկ տարբերակով, որը կունենա HTML5-հավելվածների ապահովում:

Facebook-սմարթֆոնը վերջնականապես պատրաստ կլինի մեկ տարուց: Ինչպես գրում է AllThingsDigital-ը, այս նոր նախագիծը ղեկավարում է Facebook-ի տեխնիկական տնօրեն Բրետ Թեյլորը:

Android-ի նոր, ֆեյսբուքյան տարբերակում հնարավոր է՝ բացակայեն Google-ի հավելվածները՝ էլ-փոստը, քարտեզները և Google+ սոցցանցը, գրում է TechCrunch տեխնոբլոգը:

Նշենք, որ HTC-ն արդեն ունի երկու մոդել, որոնց վրա կա հատուկ Facebook-կոճակ. դրանք են Salsa և Chacha սմարթֆոնները:

 

PCNews.am

Facebook-ն ու HTC-ն սմարթֆո՞ն կթողարկեն