Microsoft–ը և Samsung–ը վաճառքի կհանեն սենսորային սեղան (տեսանյութեր)
Microsoft և Samsung ընկերությունները հայտարարել են, որ պատրաստվում են շուտով վաճառքի հանել Samsung SUR40, ինչպես նաև որպես Microsoft Surface 2.0 հայտնի պլանշետ–սեղան։
Ինչպես տեղեկացնում է 24gadget.ru կայքը, ОС Windows 7 Professional x64 կառավարմամբ աշխատող սեղանն ունի 40 դյումանոց սենսորային պանել (1920x1080), օժտված է բազմակի հպման հնարավորությամբ (միաժամանակյա մինչև 50 հպում), ունի AMD Athlon II X2 պրոցեսոր, AMD Radeon HD 6750M վիդեոքարտ, 320 ГБ, 4 ГБ ОЗУ DDR3 կոշտ սկավառակ, չորս USB 2.0։
Պլանշետ–սեղանը հնարավոր է կառավարել ինչպես մատով, այնպես էլ ցանկացած առարկայով։ Ներկա պահին պլանշետ–սեղանը, որի գինը 8 հազար դոլար է, հնարավոր է ձեռք բերել 23 երկրներում նախնական պատվերով։










