Գիտնականները բանանը սմարթֆոնի են վերածում, պիցայի տուփը՝ նոթբուքի (տեսանյութ)
Տոկիոյի համալսարանի հետազոտողների խումբը աշխատում է մարդու և համակարգչի միջև փոխազդեցությունը փոխելու ուղղությամբ:
Ճապոնացի գիտնականների խնդիրն է մեզ շրջապատող օբյեկտները վերածել հասարակ և մատչելի ինտերֆեյսի`համակարգչով ղեկավարելու համար: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
Նոր տեխնոլոգիան մշակողներն ունեն 2 հիմնական խնդիր` նախ նրանք ցանկանում են մարդկանց ստիպել հրաժարվել անպիտան գաջեթներից, որոնք ոչ միայն անհրաժեշտ է միշտ կրել, այլև լիցքավորել, և երկրորդ`նրանք կարծում են, որ ապագայում հենց համակարգիչը կսովորի ճանաչել մարկային ժեստերը:
Տեխնիկապես այն իրականացվում է հետևյալ կերպ. տարածքում տեղադրվում է
բարձր ճգրտությամբ տեսախցիկ,պրոյեկտոր և ձայնային համակարգ:
Տեսախցիկի օգնությամբ համակարգը բացահայտում է օգտատիրոջ ժեստերը, պրոյեկտորը պատասխանատու է ինտերֆեյսի նվագարկման համար, իսկ ձայնային համակարգը օգնում է ձայնի արձագանքմանը տարածության մեջ:
Նոր տեխնոլոգիան ցուցադրվել է Digital Contents Expo – 2011 ցուցահանդեսի ժամանակ:
Համակարգը ստեղծողները ստիպել են պլաստիկե բանանին զանգել, իսկ պիցայի տուփը վերածել են սենսորային ինտերֆեյսով նոթբուքի:
Իհարկե այս տեխնոլոգիան դեռ կատարյալ չէ և նույնիսկ անվանում չունի, բայց ձեռքբերումները ստիպում են հավատալ, որ ապագան շատ մոտ է:










