Ֆրանսիացի նկարիչը ֆոտոմորֆինգի միջոցով խելքահան է անում օգտատերերին (տեսանյութ)

12:20 • 22.11.11

Հիացմունքի արժանի Amalgamation (Միաձուլում) անիմացիոն տեսահոլովակը դարձել է հերթական ինտերնետ սենսացիան: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:

Տեսահոլովակի հեղինակը ֆրանսիացի նկարիչ Միկայել Ռեյնոն է, ով այն նկարահանել է ամերիկացի հայտնի նկարիչ Մայքլ Չանի` սև ու սպիտակ ֆոտոշարքի հիման վրա:

Տեսահոլովակում, որի տևողությունը 1 րոպե 24 վայրկյան է, մեկ պատկերը սահուն կերպով փոխարինվում է մյուսով: Եթե թարթեք աչքերը, հաստատ ինչ-որ բան բաց կթողնեք:

GIF տեխնոլոգիայով ստեղծված մորֆինգը արագանում ու դանդաղում է՝ սաունդթրեքի ռիթմին համապատասխանելու համար:
Միկայել Ռենոն և նրան պատկանող Dunun ընկերությունը ստեղծում և զարգացնում է օրիգինալ, ինտերակտիվ և խաղային մուլտիմեդիա ծրագրեր:

«Իմ նպատակն է ստեղծել զարմանալի աշխատանքներ, ես միշտ փորձում եմ հասնել լավագույն որակի, չնայած ոմանք, հավանաբար, ինձ մոլագար են համարում »,- նշել է նկարիչը իր կայքում:

 



 

Ֆրանսիացի նկարիչը ֆոտոմորֆինգի միջոցով խելքահան է անում օգտատերերին (տեսանյութ)