Սթիվ Ջոբսի այրուն խորհուրդ են տալիս վաճառել Apple-ի բաժնետոմսերը`հարկերից խուսափելու համար

15:18 • 23.11.11

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին կկարողանա խուսափել 35% հարկերից, եթե հիմա վաճառի ընկերության բաժնետոմսերը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:

ԱՄՆ օրենսդրության համաձայն` Ջոբսի ժառանգները կարող են վաճառել Apple և Walt Disney ընկերությունների բաժնեմասերը` չվճարելով 867 մլն դոլար հարկ կապիտալի աճի համար:

Եթե Apple-ի հիմնադրի ողջ ունեցվածքը ստացել է նրա կինը`Լորին Փաուել Ջոբսը, ապա ընտանիքը ստիված չի լինի վճարել 35% հարկ մինչև կնոջ մահը կամ էլ մինչև այն պահը, երբ նա գումարը կհանձնի այլ մարդկանց:

Ովքեր ճանաչում են Լորին Փաուելին վստահեցնում են, որ նա չի պատրաստում ընկերությունում զաբեղցնել ամուսնու տեղը:
Փորձագետ Ջոյս Ֆրանկլինը կարծում է՝ ավելի լավ է Ջոբսի ժառանգներն ազատվեն բաժնետոմսերի մի մասից`վտանգը նվազեցնելու համար:

Ջոբսը տնօրինել է Walt Disney ընկերության 138 մլն բաժնետոմսերը, որոնց գինը կազմում է 4.74 մլրդ դոլար: Բացի դրանից, նրան էր պատկանում Apple-ի 5.55 մլն բաժնետոմսերը, որոնք գնահատվում են 2.05 մլրդ դոլար:

Սթիվ Ջոբսի այրուն խորհուրդ են տալիս վաճառել Apple-ի բաժնետոմսերը`հարկերից խուսափելու համար