Facebook-ը թողարկում է Windows-ի համար նախատեսված ծրագիր

19:05 • 23.11.11

Facebook սոցցանցը սկսել է փորձարկել Messenger ծրագիրը, որը նախատեսված է Windows-ի համար: Այն նման կլինի ICQ, Mail.ru Agent ու Yahoo! Messenger ծրագրերին, կունենա չաթ, տեղեկացումների համակարգ և իրական ժամանակում կցուցադրի ընկերների ակտիվությունը: Այսպիսով, օգտագործողները հնարավորություն կունենան առանց դիտարկիչ բացելու օգտվել սոցցանցից:

Messenger-ի բետա-տարբերակն առայժմ հասանելի է սահմանափակ թվով օգտագործողների: Ծրագիրը համատեղելի է Windows 7 օպերացիոն համակարգի հետ, գրում է TechCrunch-ը:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք ծրագրի վերջնական տարբերակը կաշխատի Microsoft-ի ՕՀ-ի այլ տարբերակների հետ, թե ոչ:

PCnews.am

Facebook-ը թողարկում է Windows-ի համար նախատեսված ծրագիր