«Ֆոբոս-գրունտ» միջմոլորակային կայանը գտնվել է

20:10 • 23.11.11

Ավստրալիայում Եվրոպական տիեզերական գործակալությանը հաջողվել է կապ հաստատել ռուսական «Ֆոբոս-գրունտ» միջմոլորակային կայանի հետ, որը նոյեմբերի 9-ին չկարողացավ դուրս գալ հետագիծ` դեպի Մարս թռիչք կատարելու համար և մնաց հենակետային ուղեծրում: Կայանը «Ֆոբոս-գրունտից» ազդանշան է ստացել այս գիշեր: Այս մասին գործակալությունը հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Դեռ մեկ օր առաջ «Ռոսկոսմոսի» ղեկավարի տեղակալ Վիտալի Դավիդովը նշում էր, որ միջմոլորակային կայանը փրկելու շանսեր գրեթե չկան:

Հիշեցնենք, որ տիեզերական նշանակության «Զենիթ-2SБ» հրթիռը, որը նախատեսված էր ռուսական «Ֆոբոս-գրունտը» ուղեծիր դուրս բերելու համար, մեկնարկել էր «Բայկոնուր» տիեզերակայանից նոյեմբերի 9-ին, տեղի ժամով 00:16-ին, սակայն թռիչքից 688 վայրկյան հետո, միջմոլորակայի կայանն առանձնացել էր հրթիռակրի երկրորդ աստիճանից և մնացել հենակետային ուղեծրում: Պատճառը, հավանաբար, տեխնիկական անսարքություններն են եղել:

«Ֆոբոս-գրունտ» միջմոլորակային կայանը գտնվել է