Microsoft. «Windows 8-ի տեղադրման համար բավական է մկնիկի ընդամենը 11 սեղմում (տեսանյութ)
Microsoft ընկերությունը մի շարք փոփոխություններ է մտցրել Windows 8 օպերացիոն համակարգի տեղադրման գործընթացում՝ հեշտացնելով այն մի քանի անգամ: Այժմ կարելի է թարմացնել Windows-ը՝ կայքի միջոցով: Հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:
Համաձայն անցկացված հետազոտության՝ օգտագործողներն ավելի շատ սիրում են փոխել համակարգչի սարքային մասերը, քան թարմացնել ծրագրային ապահովումը: Այդ իսկ պատճառով որոշվել է զգալիորեն հեշտացնել ՕՀ-ի տեղադրումը:
Տեղադրման ընթացքում օգտագործողը կարող է տեղադրել ՕՀ-ի խտասկավառակը, որն արդեն իսկ պարունակում է 25 նշանոց կոդը: Այսպիսով, էլ կարիք չի լինի մուտքագրել այդ կոդը տեղադրման ընթացքում: Բացի այդ՝ Microsoft-ն այսուհետ կօգտագործի Upgrade Advisor և Windows Easy Transfer ծրագրերը՝ տեղադրման գործընթացը հեշտացնելու և ֆայլերն ու ծրագրերը պահպանելու համար:
Արդյունքում ՕՀ-ը տեղադրելիս 82%-ով ավելի քիչ է պետք սեղմել մկնիկով. ընդամենը 11 անգամ, և այն կտեղադրվի համակարգչում:










