Apple և Sharp ընկերությունները կարտադրեն նոր սերնդի հեռուստացույցներ. ԶԼՄ-ներ
Jefferies & Co բանկի վերլուծաբան Փիթեր Միզեքը հայտարարել է, որ, հավանաբար, Apple և Sharp ընկերությունները 2012 թ. կեսերին կներկայացնեն համատեղ մշակած հեռուստատեսային համակարգ: Այս մասին հայտնում է interfax.ru-ն` վկայակոչելով Bloomberg-ը:
Վերլուծաբանը նշել է, որ այդ մասին նա տեղեկացել է Ճապոնիայի արդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներից:
Apple-ը սկսել է համագործակցել է ճապոնական արտադրողի հետ և արդեն վարձակալել է Sakai գործարանում գտնվող Sharp-ի արտադրամասը` համապատասխան սարքեր ձեռք բերելու համար ծախսելով 500 մլն-ից մինչև 1 մլրդ դոլար: Հավանաբար այնտեղ կարտադրվի Sharp-ի TFT դիսփլեյների ձևափոխված տարբերակը:
Փորձագետների կարծիքով` սա Sharp-ի համար խոշոր գործարք է, քանի որ վերջինս մեծ միջոցներ է ծախսում` արտադրանքի ծավալի մեծացման և որակի բարելավման համար: Իսկ Apple-ը այնպիսի գործընկեր է գտել, որի արտադրությունը կկարողանա վերահսկել և որի արտադրանքը ավելի մատչելի կլինի:
Ընկերությունները հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:










