Էյնշտեյնի ուղեղը չի ծերացել. գիտնականներն ապշած են (տեսանյութ)
Հարաբերականության տեսության հիմնադրի`Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղի կտրվածքներն առաջին անգամ ցուցադրվել են Ֆիլադելֆիայի Թոմաս Մյուտերի անվան բժշկական թանգարանում:
Այցելուները կկարողանան տեսնել գիտնականի ուղեղի 46 կտրվածք, որոնք ավելի բարակ են, քան մարդու մազերը: CBS հեռուստաընկերության եթերում գիտնականները նշել են, որ կտրվածքներից մեկը հնարավոր կլինի դիտել միայն մանրադիտակով:
Բժիշկներից մեկը հայտարարել է, որ Էյնշտեյնի ուղեղի խոշորացման դեպքում կարելի է նկատել, որ այն նման է երիտասարդ մարդու ուղեղի, և չկա ծեր մարդկանց ուղեղին բնորոշ գունանյութերի մաշվածություն: Բացի այդ, նրա գլուղեղի անոթները նույպես «հիանալի վիճակում են»:
«Զարմանալին այն է, որ նրա մոտ չկա ծերության ոչ մի նշան»,- ասել բժիշկ Լյուսի Ռորկ Էդամսը:
Էյնշտեյնը մահացել է 1955 թ., 76 տարեկան հասակում: Պաթոլոգոանատոմ Թոմաս Հարվին դիահերձման ընթացքում հանել էր հանճարի ուղեղը, ինչը գիտնականների հարազատների դժգուհության պատճառ էր դարձել:
Չնայած Հարվելը զրկվեց աշխատանքից, բայց պահպանեց Էյնշտեյնի գլխուղեղը:
Փորձելով հասկանալ՝ արդյո՞ք հանճարի ուղեղը տարբերվում է սովորական մարդկանց ուղեղից` նա ԱՄՆ-ի տարբեր գիտնականներին ուղարկում է Էյնշտեյնի գլխուղեղից հատվածներ: Այսպես, դրանց մի մասը հայտնվում են Ռորկ Էդամսի մոտ, ով էլ այն հանձնում է թանգարան:










