Одноклассники.ru-ի օգտագործողներին հնարավոր կլինի փնտրել Google-ում
Mail.Ru Group-ը, որը տնօրինում է «Одноклассники» սոցցանցը, շուտով թույլ կտա որոնել օգտագործողներին որոնողական համակարգերում՝ Google-ում կամ Yandex-ում:
Ինչպես հաղորդել է «Одноклассники»-ի ղեկավար Իլյա Շիրոկովը, արդեն այսօր Mail.Ru-ի որոնողականը կսկսի ինդեքսացնել սոցցանցի էջերը, հաղորդում է Вести-ն:
Նրանք, ովքեր սոցցանցի օգտագործողի էջ մուտք կգործեն որոնողականի միջոցով, կտեսնեն միայն հիմնական տվյալները՝ անունը, սեռը, տարիքն ու գլխավոր նկարը: Ընդ որում՝ օգտագործողը կկարողանա ինքը որոշել ՝ երևալ որոնողականներում, թե ոչ:










