Հսկայական փչովի միջատ-ռոբոտ (տեսանյութ)

11:03 • 24.11.11

Otherlab ընկերությունը ներկայացրել է հսկայական ռոբոտ-մրջնակեր, որը քայլում է և կարողանում տեղափոխել մարդկանց: Ant-Roach-ը շարժվում է նաև ջրի մեջ. ռոբոտը բաղկացած է փչվող մասերից, կշռում է 30 կգ ու պատրաստված է հատուկ կտորից:

Այն կարելի է տեղավորել պայուսակում ու թեև ընդամենը 30 կգ է կշռում, բայց կարող է տանել մինչև 450 կգ ծանրությամբ բեռ: Հետաքրքիրն այն է, որ ռոբոտը շարժվում է իր փչովի լինելու շնորհիվ. առանձին մասերը, փչվելով և օդ թողնելով, ստիպում են ռոբոտին շարժվել, քայլել, շրջվել ու նույնիսկ լողալ:

PCNews.am

 

 

Հսկայական փչովի միջատ-ռոբոտ (տեսանյութ)