Samsung-ի նոր գովազդը ծաղրում է Apple-ի երկրպագուներին (տեսանյութ)
Samsung ընկերությունը թողարկել է Galaxy S II սմարթֆոնի գովազդային հոլովակը, որը ծաղրանքի է ենթարկում Apple-ի սարքերն օգտագործողներին: Հոլովակում Apple-ի երկրպագուներն են, որոնք iPhone 4S-ի համար պատրաստ են երկար հերթ կանգնել Apple Store-ի դիմաց:
«Ինչ-որ մեկը հենց նոր գնաց»,- ասում է հերթում կանգնած աղջիկը: «Ինչու են նրանք գնում, եթե ընդամենը 9 ժամ է մնացել սպասելու»,- հարցնում է մեկ ուրիշը: «Վայ, բլոգում գրում են մարտկոցի խնդիրների մասին»,- ասում է Apple-ի մյուս երկրպագուն՝ ակնարկելով iOS 5-ով աշխատող սարքերի մարտկոցի չափից ավելի արագ լիցքաթափում:
Բացի այդ՝ հոլովակում ծաղրվում է այն միտքը, որ «խնձորային» արտադրանքներն ավելի հաճախ ընտրում են ստեղծագործող մարդիկ:
Սպասվում է, որ դեկտեմբերի ընթացքում ԱՄՆ-ում վաճառքի դուրս կգա Android 4.0-ով աշխատող Galaxy Nexus սմարթֆոնը՝ էլ ավելի սրելով Samsung-ի ու Apple-ի մրցակցությունը: Նշենք նաև, որ 2011-ի ապրիլից երկու ընկերությունները արտոնագրային վեճերի մեջ են:










